Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» երկու օր առաջ մեկնեց Սլովակիա

Սպորտ
sport-1

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմն այսօր առավոտյան մեկնել է Սլովակիա: Այդ մասին հայտնում է երեւանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Թիմը նախ կուղեւորվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, այնտեղից էլ ավտոբուսով՝ Բրատիսլավա։ Փյունիկցիները Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ երկու մարզում կանցկացնեն Բրատիսլավայում՝ հուլիսի 4-ին եւ 5-ին։ Հաջորդ օրը «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կրկին կհանդիպի «Սլովանի» հետ: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում հյուրերը 4:1 հաշվով խոշոր հաղթանակ են տարել: