Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը՝ Լորդերի պալատում

Քաղաքականություն
lord

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։ Հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալաի խոսնակը հետաքրքրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության, ԵԼՔ խմբակցության գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով։ Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, արտաքին մարտահրավերները, Արցախի հիմնախնդիրը և դրա կարգավորման վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում նաև կատարել է համագործակցության առաջարկ, որի արդյունքում կստեղծվեն խորհրդարանական վերահսկողության բրիտանական փորձի փոխանակման հնարավորություններ։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հրավերով գտնվում է Լոնդոնում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունենում  կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:   ԼՀԿ մամուլի ծառայություն