Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանի Ալվեշը զայրացրել է թուրքերին

Սպորտ
sport-dani-alves

Իտալական «Յուվենթուսի» արդեն նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը լրջորեն զայրացրել է թուրքական «Ֆեներբախչե» ակումբի ղեկավարությանը: Բանն այն է, որ բրազիլացի պաշտպանը վերջերս խզել է պայմանագիրը իտալական ակումբի հետ եւ դարձել ազատ գործակալ: Մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ 34-ամյա ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածություն ունի  «Ֆեներբախչեի» հետ եւ տեղափոխվելու այդ ակումբ: Արդյունքում, վերջինիս երկրպագուները սկսել են ակտիվ քննարկել այդ հարցը համացանցում՝ պահանջելով ակումբի ղեկավարությանից շուտափույթ պայմանագիր կնքել բրազիլացու հետ: «Լուրեր են տարածվել, որ «Ֆեներբախչեն» հետաքրքրված է Դանի Ալվեշի ծառայությամբ: Թիմի երկրպագուներին պաշտոնապես հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը: Ցավալին այն է, որ բազմաթիվ ֆուտբոլասերներ դեռեւս հավատում են այդ լուրերին եւ պահանջներ են ներկայացնում ակումբին», - նշված է թուրքական ակումբի պաշտոնական կայքէջում: Ի դեպ, Դանի Ալվեշը վերջերս զայրացրել էր նաեւ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, երբ հեռուստաալիքներից մեկով հայտարարել էր, որ նա իրավունք չունի հպարտանալու աշխարհի չեմպիոնի կոչմամբ, քանի որ գոլերից մեկը խփել է ձեռքով: «Դանի Ալվեշը հիմար է: Այդ ֆուտբոլիստը 3-4 անգամ գնդակին դիպչելով, ութ եւ ավելի անգամ խախտում է կատարում», - արձագանքել է Դիեգո Մարադոնան: