Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հրավիրել է Իրանի ֆուտբոլի առաջնության նորեկին

Սպորտ
sport-iran-1

Երեւանի «Բանանց» ակումբը հրավերք է ուղարկել Իրանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ  «Փարս Ջանուբի Ջամ» թիմին՝ իր մարզաբազայում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Իրանական կողմը համաձայնություն է տվել եւ հուլիսի 5-ին թիմը կժամանի Երեւան: «Փարս Ջանուբի Ջամը» ընկերական երկու հանդիպում է պլանավորել Հայաստանում: Հուլիսի 7-ին իրանական թիմին կհյուրընկալի «Բանանցը»: Հայկական ակումբի ուղարկած փաստաթղթով «Փարս Ջանուբի Ջամը» պետք է ստուգողական հանդիպում անցկացնի նաեւ «Բանանց-2»-ի հետ: Ըստ իրանական ակումբի պաշտոնական կայքէջի, թիմը Հայաստանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ «Արարատի» հետ: sport iran-2