Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» պատրաստվում է չեմպիոնների լիգայի պատասխան խաղին

Սպորտ
sport-alashkert

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ներկայումս գտնվում է Անդորայում եւ պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղին: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմն երեկ երեկոյան առաջին մարզումն է անցկացրել այդ երկրում: Հարկ է նշել, որ այն տեղի է ունեցել արհեստական խաղադաշտում: Մարզմանը մասնակցել է 18 ֆուտբոլիստ, քանի որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն հենց այդքան խաղացող է ընդգրկել «Ալաշկերտի» պատվիրակության կազմում: Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով: Պաշտպաններ՝ Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան: Կիսապաշտպաններ՝ Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան: Հարձակվողներ՝ Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր: Մեր թիմն այսօր կանցկացնի նախախաղային մարզում, իսկ վաղը Երեւանի ժամանակով 22:30-ին, Անդորայի քաղաքային մարզադաշտում կհանդիպի այդ երկրի վերջին տարիների չեմպիոն ՖԱ «Սանտա Կոլոմայի» հետ: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ալաշկերտցիների նվազագույն հաղթանակով: Բուքմեյքերային գրասենյակներն այս պահին նախապատվությունը տալիս են «Ալաշկերտին», որի հաղթանակը հավասար է 1.70 գործակից: Մրցակցի հնարավորությունները դրանք երեք անգամ ցածր են գնահատում՝ 5.60: