Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ դասագրքերի հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն. Վ. Բոստանջյան (տեսանյութ)

Հասարակություն
bbb

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։  Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ոլորտին հատկացված սուղ գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն. «Մենք պետք է հնարավորություն տանք եղած դպրոցներին, որ թերծանրաբեռնված ու գերծանրաբեռնված դպրոցները բալանսավորվեն։ Կրթությունը պետք է շարունակվի նաեւ ժամը 13:15-ից հետո։ Մենք այսօր ոտնահարում ենք այն ուսուցչի իրավունքները, որը նույն գրաֆիկով ու ծրագրով աշխատում է մի քանի դպրոցում, սակայն ստանում տարբեր աշխատավարձ` պայմանավորված տվյալ դպրոցի աշակերտների թվով»: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ մեր երկրում ամենացավոտ խնդիրը կրթությունն է. «Դրա համար կոչ եմ անում պատգամավորներին` ավելի սարսափելի հարցեր տալ»: Նրա նկատառումը վերաբերում էր դասագրքերին. «Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն։ Ուր կորան սովետական այն դասագրքերը, որոնցով շատ նորմալ սովորում էինք»: «ՌԴ- ում էլ են դրանք կորել։ Նոր չափորոշիչներ են առաջ եկել»,- նկատեց նախարարը։ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը վերաբերում էր կրկնուսույցներին, ինչպես նաեւ` աշխատաշուկայի խնդրին, երբ աշխատաշուկան չի համապատասխանում ստացած կրթությանը։ Նախարար Մկրտչյանի խոսքով` միջնակարգ կրթության անորակ լինելու մեջ չէ կրկնուսույցների խնդիրը. «Կրկնուսույցներն աշխատում են երեխայի սխալը բռնելու վրա։ Եթե ուզում ես գիտելիքի պաշարը ստուգել, չպետք է սխալի վրա աշխատել եւ այդտեղ արդեն կրկնուսույցների կարիք չի լինի։ Եթե ավագ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները կայանան, ապա կրկնուսույցների խնդիրը կվերանա»։ ԵԼՔ դաշինքի մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցը վերաբերում էր նախադպրոցական կրթությանը. «Իմ աչքի առաջ մի հրաշալի պատկեր է վեր հառնում նախադպրոցական ոլորտում, որտեղ սնունդը խնդրահարույց է»: Լեւոն Մկրտչյանը չժխտեց, որ նախադպրոցական ոլորտը իրենց ամենաթույլ տեղն է. «Կան նախադպրոցական հաստատություններ, որտեղ երեխային տալիս են շաքարի պեչենյա ու մի փոքր սոկ ու բավարարվում դրանով, որը հաճախ կարող է վնասակար լինել»: