Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

227 երեխա Դիլիջանում ավարտում է մանկապարտեզը

Հասարակություն
fot

Դիլիջան համայնքի մանկապարտեզներում այս օրերին անցկացվում են  ավարտական հանդեսներ: Այս մասին հաղորդում է Դիլիջանի համայնքապետարանի կայքը։ 2016- 2017 ուսումնական տարում մանկապարտեզները կավարտեն 227 երեխաներ: Բոլոր մանկապարտեզներում ավարտական հանդեսները անցկացվում են գեղարվեստորեն հագեցված ծրագրերով, որոնցում փոքրիկները ցուցադրում են իրենց ձեռքբերած գիտելիքներն ու կարողությունները, հանդես գալիս ուրախ և ուշագրավ ելույթներով: Առաջիկայում ամֆիթատրոնում կկայանա «Հրաժեշտ մանկապարտեզին» մանկական ավարտական ավանդական տոնախմբությունը: Այդ  հիշարժան օրվա կապակցությամբ փոքրիկները  կստանան նաև համայնքապետարանի նվերները: