Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան հաղթեց Չիլիին եւ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1germania

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթեց Չիլիի ազգային թիմին: Միակ գոլը հանդիպման 20-րդ րոպեին խփեց գերմանացիների կիսապաշտպան Լարս Շտինդլը:   Այդպիսով, Գերմանիայի հավաքականը, որը հինգ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, առաջին անգամ տիրեց Կոնֆեդերացիաների գավաթին:   Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Պորտուգալիայի ընտրանին, որը կամային հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ՝ 2:1:   Հիշեցնենք, որ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը կայացավ Ռուսաստանում, որտեղ 2018 թվականին պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի հերթական  առաջնությունը: https://youtu.be/ql4Ocrjyocc