Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 11 հազար եվրո վաստակեց

Սպորտ
a1aronyan-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտված Grand Chess Tour-ի հերթական փուլում տեղ զբաղեցրեց աղյուսակի միջնամասում:   Այսօր կայացած կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ հատվածում մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր: Ցավոք, նա մեկնարկում երկու անընդմեջ պարտություն կրեց, հակառակ դեպքում Լեւոն Արոնյանը կարող էր պայքարել մրցանակային 3-րդ տեղի համար:   Ինչեւէ, մեր շախմատիստը 36 հնարավորից վաստակեց 18,5 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Նա կստանա 11 հազար եվրո պարգեւավճար:   Այս փուլում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 25,5 միավոր, իսկ իր կարողաությունը հարստացրեց եւս 37.500 եվրոյով:   Grand Chess Tour-ի հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 12-ը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում: