Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
unnamed-11

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեդալ չնվաճեց Եվրոպայի առաջնության վերջին օրը: Այսօր մրցասպարեզ մտան մեր մնացած չորս ըմբիշները՝ Նորայր Հակոբյանը (55 կգ քաշային կարգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Մեր երիտասարդ ըմբիշներն անհաջող հանդես եկան եւ նախնական փուլերում պարտվեցին իրենց մրցակիցներին: Սփոփման մրցամարտի իրավունք ստացավ միայն Նորայր Հակոբյանը, սակայն նրան էլ չհաջողվեց ընդգրվել առաջին վեցյակում: Այդպիսով, մեր երիտասարդական հավաքականը Դորտմունդից կվերադառնա երկու բրոնզե մեդալներով, որոնք նախօրեին նվաճել էին Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):