Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

Հասարակություն

Այս տարվա բուհական ընդունելության քննությունների ավարտից երեք օր առաջ Կրթության եւ գիտության նախարարն արդեն մտածում է հաջորդ տարի փոխել քննակարգը: Լեւոն Մկրտչյանին առավել մտահոգում է մի շարք առարկաներից, հատկապես հայոց եւ օտար լեզուներից գնահատման ցուցակներում 20 միավորների առատությունը:
Ըստ Լեւոն Մկրտչյանի, «ծրագրային առաջադրանքների լուծումները դիմորդներն անգիր են անում»:

Հայոց լեզվի գրավոր քննությունից այս տարի 20 միավոր է ստացել դիմորդների 20 տոկոսը: Հակառակ սրա, մաթեմատիկայից առավելագույն միավոր ստացել է միայն դիմորդների 2 տոկոսը: Իսկ որոշ առարկաներից դիմորդներից ոչ մեկին 20 միավոր չեն նշանակել:

Կրթության եւ գիտության նախարարի կարծիքով , այս տարվա ընդունելության քննությունները «թափանցիկ էին ու օբյեկտիվ»: Սա շեշտելու համար՝ ԿԳ նախարարը լրագրողներին հրավիրել էր իր հետ այցելելու ստուգման սենյակներ: Հայոց լեզվից գրավոր աշխատանքները ստուգողները թվում է այնքան էլ գոհ չէին այս այցից: Ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի անդամները միայն սկզբում անակնկալի եկան: / Նրանք կիսամերկ էին/: Առարկայական հանձնաժողովի անդամները գոհ են դիմորդների գիտելիքների մակարդակից, բայց դժգոհ են դպրոցական դասագրքերից:«Եթե դրանք ավելի հաջող լինեն, դիմորդները կրկնուսույցների մոտ պարապելու կարիք չեն ունենա»,- նշեցին նրանք: