Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Պողոսյանը եւ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ

Սպորտ
a1borba

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու մեդալ նվաճեց Դորտմունդում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը:   Ինչպես արդեն նշել էինք, մեր 4 ընբիշներից երեքը նախնական փուլում իրավունք էին ստացել պայքարելու 3-րդ տեղերի համար: Նրանցից երկուսը՝ Հրաչյա Պողոսյանը (60 կգ քաշային կարգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ) վստահ անցկացրին իրենց գոտեմարտերը, հաղթեցին մրցակիցներին եւ դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր:   Իսկ ահա 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 2:10 հաշվով պարտվեց թուրք ըմբիշին: Ի դեպ, վերջինիս պետք է որակազրկեին կիսաեզրափակիչ փուլի Վրաստանի մարզիկի հետ մարտում ոչ սպորտային արարք թույլ տալու համար (թուրք ըմբիշը վերջում պարզապես ցատկում էր մրցակցի վրա եւ հարվածներ հասցնում ձեռքով ու ոտքով):