Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը նահանջեց 7-րդ հորիզոնական

Սպորտ
a1aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի շրջանակում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում:   Առաջին օրը կայացած 9 տուրում մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր՝ տանելով ընդամենը 3 հաղթանակ: 18 տուրից հետո Լեւոն Արոնյանն իր ակտիվում ունի 13,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 7-րդ տեղը: Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում նա ցույց էր տվել 5-րդ արդյունքը:   Մրցաշարային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 18,5-ական միավոր:   Վաղը տեղի կունենան վերջին 9 պարտիաները: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Լեւոն Արոնյանին հարկավոր է հաղթել իրենից առաջ գտնվող բոլոր վեց մրցակիցներին, ինչը բարդ խնդիր է շախմատի այս մրցաձեւում: