Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Պողոսյանը Դորտմունդում ծնկի բերեց ադրբեջանցի ըմբիշին

Սպորտ
5555

Դորտմունդում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: 50 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը չնայած պարտվեց քառորդ եզրափակիչում, սակայն հետո հաղթեց սփոփիչ մենամարտում եւ 3-րդ տեղի համար մարտի իրավունք ստացավ: 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում երկու հաթանակ տարավ, այդ թվում ադրբեջանցի Քամրան Միրզալիեւի նատմամբ: Ավաղ, կիսաեզրափակիչում նա զգուշացումով զիջեց Վրաստանի ըմբիշին եւ դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Նա նույնպես կանցկացնի 3-րդ տեղի համար մենամարտ:         Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ Մալխաս Ամոյանը (74 կգ), որը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին եւ դարձավ բրոնզե մեդալի թեկնածու: 96 կգ քաշային Արթուր Մխոյանն արդեն առաջին մրցամարտում պարտվեց թուրք ըմբիշին եւ ավարտեց ելույթները: