Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրն ու Արագածոտնը ամենաանհավեսն ու ծույլն են (տեսանյութ)

Մարզեր
Untitled3-5

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության պարտականությունների դիտարկում է իրականացրել: Արագածոտնը և Արմավիրը մտահոգիչ ցուցանիշներ ունեն, Շիրակն ու Լոռին՝ գոհացնող: Այսօր Շիրակի մարզի համայնքապետերին ներկայացվել է զեկույցի նախնական տարբերակը: Ծրագրի առաջին փուլում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մարզ առ մարզ տեղեկության համանման մեկական հարցում է հղել հանրապետության բոլոր համայնքապետերին` խնդրելով տրամադրել այնպիսի տեղեկություններ, ինչպես օրինակ. համայնքի ավագանու 2016 թվականի որոշումները, համայնքի զարգացման քառամյա ծրագիրը, բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, համայնքի աշխատակազմի հաստիքացուցակը, համայնքի ավագանու նստավայրի առկայությունը, հանրային իրազեկման ցուցանակների առկայությունը և այլն: Հարցումները համայնքապետերին հղվել են թղթե նամակով և ծրարով, դրանք ուղարկվել են փոստատնից` ստացման մասին ծանուցումով: Մոնիտորինգի արդյույնքներով` 2017 թվականի հունիսի 28-ի դրությամբ ամենաակտիվ արձագանքած համայնքապետերը Լոռու մարզից են: Լիարժեք պատասխանները կազմում են 45,8 տոկոսը, թերի պատասխանները` 10,3 տոկոսը: Երկրորդ տեղում Վայոց ձորի մարզն է, ապա` Շիրակն ու Կոտայքը: Հարցումներին ամբողջ մոնիտորինգի ընթացքում չեն պատասխանել Հայաստանի 791 համայնքից 468-ը` մոտ 59,2 տոկոսը: Ավելին՝«Ցայգ» ՀԸ տեսանյութում