Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը 10 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
jirayr-sef

 «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև Ներսես Պողոսյանը 10 ժամով հեռացվեցին նիստերի դսահլիճից, քանի որ նախագահող դատավորի ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնեցին։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատավորը ցանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ, զգուշացնելով, որ հաջորդ անգամ հեռացնելու է։ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպանները հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալների չեն կարող մասնակցել նիստին, ուստի՝ հեռանում են։ Իսկ այսօր Ժիրայր Սեֆիլյանը դատարանում հայտարարեց, որ իրենց ոտքի կանգնելը իրենց իրավունքն է և ոչ ոք չի կարող բռնանալ։ Իդեպ, այս գործով անցնում է 7 ամբաստանյալ, որոնցից 5-ն այս պահին հեռացված են նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար։ Թեև ամբաստանյալներից  Սասունիկ Կիրակոսյանը ոտքի չի կանգնում, սակայն դատարանը դա անհարգալից վերաբերմունք չի դիտում, քանի որ նա առողջական խնդիրներ ունի՝ երկու անգամ շտապ օգնություն է եկել նրա համար։