Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզել են, որ ՀՀ և Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել

Քաղաքականություն
pic_60370c442e7a14b51a70e08ebe25efb2

Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից։ «Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», - գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում: Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գեները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂՀ բնակիչների գենի հետ: Նմանատիպ հետազոտություն կանցկացվի նաև Վրաստանում ու Ադրբեջանի արևելքում: