Գյուղատնտեսության նախարարը չի հասկանում ծիրանի գնից բողոքող գյուղացիներին (տեսանյութ)

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հասկանում ծիրանի գնից բողոքող գյուղացիներին. «Շուկան է թելադրում գինը»։

Ապրանքի գինը շուկայական հարաբերություններով պայմանավորող նախարարը չի բացառում, որ այն իջեցվում է արհեստականորեն։ Բայց դա իր լուծելիք հարցը չէ։ Նա խորհուրդ է տալիս դիմել ՏՄՊՊՀ-ին։

Խոշոր արտահանողների, մասնավորապես «Սպայկա» ընկերության վերաբերյալ բողոքներին Իգնատի Առաքելյանը տեղյակ է։ Կրկին չի հասկանում ինչ պատասխան են ակնկալում իրենից՝ իրենք արդեն արձագանքել են, փոխնախարարն է խոսել։

Հարցին, թե փոխհատուցում կտրամադրվի՞ կարկուտից տուժած համայնքներին, պարոն Առաքելյանը հարցով պատասխանեց` իսկ երբեւիցե փոխհատուցում եղե՞լ է Հայաստանում: Ըստ նախարարի , մինչեւ Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, չեն կարող փոխհատուցել:

Բայց Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը` մայր գումարի մարման ժամանակահատվածը հետաձգելու հարցը որոշելու համար:

Ավելին՝ տեսանյութով