Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-crer3-3

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ենթարկվել է խոշտանգման։ Այսօր նրան տեսակցելուց հետո հայտարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքերով՝ Արայիկ Խանդոյանն այդ մասին չի ցանկանում բարձրաձայնել, բայց նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Արայիկ Խանդոյանը պաշտպանին պատմել է, որ իրեն ծեծել են 10-15 հոգով և հերթով։ Իսկ ամեն ինչ սկսկվել է այն ժամանակ, երբ նա բարձրաձայնել է, թե ինչու են Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծում։ Այսօր Պապիկյանը տեսակցել է նաև Աշոտ Պետրոսյանին։ Վերջինս փոխանցել է, որ երեկ առավոտվանից, իրենց դատարան բերելիս նկատվել է ագրեսիվ վերաբերմունք, և մտածել են, որ անպայման սադրանք է տեղի ունենալու։  Ավելին՝ տեսանյութով