Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է մեր լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kar-serzh

«Ներկայիս կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- այսօր կառավարությունում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ամփոփում է Կարեն Կարապետյանի կառավարության մինչեւ օրս կատարած աշխատանքները: Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր կետեր առանձնացրեց, որոնք այս պահին կառավարության օրակարգում են. կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքար, համայքնների խոշորացման ծրագիրը, այդ գործում՝ արդյունավետ կառավարման կարևորությունը։ Սերժ Սարգսյանը կրկին շեշտեց, որ հավատում է, որ այս կառավարությունը կկատարի իր առջև դրված խնդիրները. «Ստեղծագործական մոտեցումներ են անհրաժեշտ՝ կարծրատիպերից դուրս, շարունակենք եռանդով աշխատել, բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը։ Նա պատրաստ էր պատասխանել նաև հարցերի, սակայն հարցեր չհնչեցին։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Մեր թիմն իր ծրագրերն իրագործելու է, մենք վճռական ենք տրամադրված»։