Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում պատերազմի որոշումը կարող է հեշտ կայացվել. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen1

Մինչև տարեվերջ բնակարանային խնդիր ունեցող զոհված զինծառայողների անտուն ընտանիքներն ու առաջին կարգի հաշմանդամները կապահովվեն բնակարաններով։ Այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Միջոցները հատկացվելու են Ճանապարհային ոստիկանության միջոցներից։ Վիգեն Սարգսյանը մեկ այլ նորության մասին հայտնեց՝ զորացրվող զինվորների բնակարաններ կայցելեն սոցիոլոգներ։ Հարցման միջոցով ՊՆ-ն փորձելու է ճշտել՝ ինչ խնդիրներ են առկա տվյալ զորամասում, չարաշահումների ինչ ռիսկեր կան։ Նախարարի խոսքով՝ կուտակված ինֆորմացիան կմշակվի և արդյունքների մասին հանրությունը կտեղեկանա սեպտեմբեր ամսին։ Վիգեն Սարգսյանը համոզված է՝ այսպիսով կկարողանան լուրջ շտկումներ անել զորամասերում։ Վիգեն Սարգսյանը խոսեց օրերս ՊՆ զինվորներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի և զինծառայողների՝ վիրավորումեր ստանալու դեպքից։ Զինվորների առողջական վիճակն այս պահին բարարար է, տեղեկացրեց նախարարը։ «Ավոտմեքենան եղել է 20 հոգու համար նախատեսված, զինծառայողների թիվը եղել է 18-ը։ Տվյալ մեքենան վարելու ժամկետը 30 տարին է, այսինքն՝ դեռևս գործածելի է եղել»,- ասաց Վիգեն Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հերթական մեծ խմբաքանակով զենքի վաճառքին։ «Որևէ պաշտոնյայի չի կարող գոհացնել Ադրբեջանին զենքի վաճառքը, որ երկրի կողմից էլ որ լինի։ Հարցն այն է, որ Ադրբեջանում չկա քաղաքացիական վերահսկողություն իշխանության գործողության նկատմամբ, և պատերազմի որոշումը կարող է հեշտ կայացվել»։