Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատությունը գին ունի, և ամեն մարդ չի կարող վճարել դրա դիմաց. Շողակաթ Մլքե-Գալստյան

Կարևոր լուրեր Մշակույթ
shoghakat1

«Եվրոպական մշակութային միջավայրի հետ մերձեցումը թույլ է տալիս սահմանել այն չափանիշները, որոնց պետք է ձգտել հասնել» Ազատ թատրոնը Ազատությունը գին ունի, և ամեն երջանիկ չէ, որ պատրաստ է թանկ վճարել կապանքներ չկրելու դիմաց։ Երևանի «Միհր» թատրոնը չի սնվում պետության փողերով։ Դերասանուհի Շողակաթ Մլքե-Գալստյանը, ով «Միհր» թատրոնի համահիմնադիրն է, իրեն այլ կերպ չի էլ պատկերացնում, քան ազատ ու ստեղծագործ կյանքով ապրելը։

  • Մենք ազատ ենք մեր ընտրության արդյունքում, և ստեղծել ենք թատրոն, որն ուզում ենք
«Չունենալով պետական աջակցություն՝ մենք երջանիկ ենք, քանի որ մենք անկախ ենք ամեն ինչում։ Իհարկե դրա գինն այն է, որ դու ֆինանսապես շատ կայուն չես, բայց բոլոր այն էքսպերիմենտները և թեմաները, որոնց մասին ուզում ենք խոսել, ավելի ազատ ենք լինում։ Ազատությունն ավելի բարձր ենք գնահատել համակարգի ներկայացուցիչ լինելուց»,- անկեղծանում է Շողակաթը։ mihr Ինքը լավ կարծիք ունի հայաստանյան թատերական կյանքի մասին, որին բազմագույն անունն է տալիս, բայց և պնդում է՝ այնտեղ թարմ օդն ավելի քիչ է։ Ինքն այդ միջավայրում կխեղդվեր։ Թատերական դաշը փոխվելու նշույլներ ցույց չի տալիս, ցավով է արձանագրում․ «Այստեղ գույները անհատների տեսքով են, ոչ թե համակարգն է այդպիսին»։
  • Թատրոնը նման է թմրանյութի, երբ դու կախվածություն ունես
«Անտարբերությունը» երիտասարդ դերասանուհու ամենա-ամենա ոսոխն է։ Նա գտնում է, որ առկա բացասական երևույթներին հաղթել հնարավոր է՝ չլինելով քաղաքականության մեջ՝ արվեստի ուժով։ Շողակաթը խոստովանում է՝ ինքը թմրանյութի ազդեցության տակ է գիտակցական ողջ կյանքի ընթացքում։ «Ամենաազդեցիկ թմրանյութը թատրոնն է, եթե ընկավ քո կյանք, դու չես կարող դուրս գալ։ Թատրոնի հետ առաջին հպումը 2003-ին էր, երբ եղբորս հետ հիմնեցինք «Միհր» թատրոնը։ Կարելի է ասել՝ թմրանյութի ազդեցության տակ եմ արդեն 14 տարի»։ Փոխել աշխարհը՝  15 տարեկանում թատրոն հիմնելիս Շողակաթի ու եղբոր նպատակն է եղել։ Նրանք որոշել են սկսել մարդկանց մեջ լուսավորություն տարածելուց։ Աշխարհը փոխելու գործիքը թատրոնն էր, և սկսվում է դրա անվան ընտրությունը։ Շողակաթն ու եղբայրը ոչ թե բուխարիի մոտ թեժ զրույցների միջոցով էին թատրոնին անուն գտնելու, այլ Արայի գյուղում դահուկ քշելով։ Նրանք ձեռքին ունեին հայ դիցաբանության գիրքը։ Եղել է ցանկություն ազգային արժեքն առաջ մղելու, և նրանք նախաքրիստոնեական շրջան են տեղափոխվել․ «Միհրը եղել է լույսի աստվածը, հետագայում իր վրա է վերցրել լուսավորության գործը, և կարելի է ասել մեր գաղափարներին համապատասխանող աստվածություն գտանք։ Հետո իմացանք, որ Գառնու տաճարը Միհր աստծուն է նվիրված, շատ ուրախացանք։ Հենց Միհր Աստծու անունով մեր թատրոնին կնքեցինք»։ «Միհր» թատրոնը ԵՄ ծրագրի արդյունքում հաղթող է ճանաչվում. «Մեր թատրոնի համար սա նոր էջ բացեց։ Մասնագիտական առաջխաղացման հնարավորություն ունեցանք, կրթվեցինք։ Լեհաստանում անցկացրած ժամանակը մեզ դարձրեց առավել լավը։ Այնտեղ խորիոգրաֆների պլատֆորմ է ստեղծվել, որի շրջանակում շփումներ ենք ունենում մեր արտասահմանցի գործընկերների հետ։  Եվրոպական մշակութային միջավայրի հետ մերձեցումը մեզ թույլ տվեց սահմանել այն չափանիշը, որին պետք է երբևէ հասնել։ Համոզված եմ՝ լավագույն ծրագրերը դեռ առջևում են»,- ասում է նա։ Շողակաթ Մլքե-Գալստյանն առաջիկայում մեկնելու է Չեխիայի Հանրապետություն, որտեղ նույնպես դասընթացների է մասնակցելու․ «Եվրոպական միության ծրագրի շնորհիվ ես դուրս եկա մի միջավայր, որը սահմաններ չի ճանաչում։ Արդյունքում «Միհր» թատրոնը ձեռք է բերել լավագույն գործընկերներ, և մեր ապագան առավել լուսավոր է թվում»։
  • Միջազգային փորձին ծանոթ լինելը թույլ է տալիս քեզ այլ աչքով նայել
Շողակաթը մեծապես կարևորում է գրագետ և պրոֆեսիոնալ գործընկերների առայությունը․ «Միջազգային փորձին ծանոթ լինելը թույլ է տալիս քեզ այլ աչքով նայել։ Ոչ միայն թատրոնի թեմաներն են փոխվում, այլ նաև բովանդակության վերաձևակերպում է տեղի ունենում»։ Շողակաթ Մլքե-Գալստյանը լավատես է ապագայի հարցում․ ինքն ու իր գաղափարակիցները կշարունակեն մնալ լուսավորության առաջամարտիկներից։ Մարդկանց շրջանում լուսավորության տարածումը սկսեցին հոգևոր թեմայով բեմադրությունից։ Առաջին ներկայացումը մեղքի գիտակցման մասին էր, բացօթյա տարբերակով անցկացվող ներկայացման անունը «Ո՞րն է մեր մեղքը, Աստված»-ն էր։ Շողակաթը չնայած իր ու եղբոր հիմնադրած թատրոնում էր հայտնվել, բայց սկսել է ոչ առաջնային դերեր խաղալուց։ «Մինչև բեմ դուրս գալը, ես անհանգիստ եմ, մինչև ներկայացումը ես ամենավախկոտն եմ մեր թատրոնում, ես նեղանում եմ, ես պանիկայի մեջ եմ, բայց դա մի վայրկյան է, փրկում է արվեստի ուժը, որով դու տեղափոխվում ես ուրիշ իրականություն։ Հենց լույսը վառվում է, գալիս է հաղթահարման պահը, ու հայտնվում ես տիեզերքում, որտեղ լռություն է․․․»։ shoghakat Թեմաները, որոնք ընտրվում են ներկայացման համար, մանրակրկիտ զննությամբ են որոշում։ Հաշվի չի առնվում անգամ նյութի դժվարամարս լինելը։ Այդպիսին էր «Կոմիտասի 10 պատվիրաններ»-ը։ «Ինքը մեր թատրոնի ներշնչանքի ամենամեծ գլուխգործոցներից է»,- ներկայացմանը մեկ տողով այսպիսի գնահատական է տալիս։ Շողակաթ Մլքե-Գալստյանն իրենց թատրոնի առկայությունն արդեն մեծագույն հաջողություն է համարում․ «Մենք գտանք մեր համախոհներին, ստեղծեցինք մեր թատրոնը ու չհանձնվեցինք։ Մեզ համար շատ դժվար է, բայց մենք երբեք չենք մտածում, որ կարող է ուրիշ ձև լինել։ Թատրոնի գոյությունն իմ կյանքի կարևոր մասն է։ Ես այսպես եմ համարում՝ եթե ունեմ ձեռք, ուրեմն նաև այս թատրոնը պիտի լինի»։ Իսկ որպեսզի թատրոնը միշտ լինի, «Միհրի զավակներն» ստիպված են շատ դժվարությունների միջով անցնել։ Տարածքը, որտեղ փորձ են անում, Երևանի Երրորդ մասում է գտնվում, փոքր մակերեսով ստուդիա է․ «Էդ մեր բունն ա, մենք էդտեղ ենք մեր բոլոր փորձերը անում»։ Հեշտ լուծվողներից  չէ նաև ներկայացումների տեղի ընտրության հարցը․ «Շատ դեպքերում բեմադրում ենք մեր ընկերների տրամադրած դահլիճներում, երբեմն՝ անվճար, երբեմն՝ սիմվոլիկ գումարներով»։
  • Տարբեր նախագծերում մասնակցությունը օգնում է հաղթահարել խոչընդոտները և արդյունավետ զարգանալ
Ազատությունը Շողակաթի Մլքե-Գալստյանի համար թանկ է, և ինքը մասնագիտական առաջխաղացման գործում մեծ դեր է տալիս Եվրոպական միության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրին մասնակցությանը։ «Երևանում կազմակերպված թրեյնինգներին մասնակցությունն ինձ համար լավագույն հնարավորությունն էր պատնեշները ջարդելու և լավ մասնագետների շնորհիվ զարգանալու։ Կալենցի, Սարյանի թանգարաններում, այլ օջախներում գործնական պարապմունքները ճիշտ էին այն առումով, որ տեսական կրթությունով չսահմանափակվեցինք»,- ասում է Շողակաթը։ shogh