Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահականն իր ծախսերը 5 տոկոսով նվազեցրել է

Քաղաքականություն
president-6

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ 2016թ. իրենց ծախսը կազմել է շուրջ 4 մլրդ` ապահովելով 90,7 տոկոս կատարողական։ 2015թ. համեմատ ՀՀ նախագահական համակարգի ծախսերը 5 տոկոսով նվազել են անցած տարի եւ 439 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե։ Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց Սերժ Սարգսյանի գործուղման ծախսերից։ Ի պատասխան Արմեն Գեւորգյանն ասաց, որ եղել է 579 մլն ծախս, որից 74 մլն դրամի վերաբաշխումներ. «Մեկ գործուղման ծախսերի հաշվարկ չկա»։