Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը

Քաղաքականություն
putin-1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը՝ վավերացման համար: Այդ մասին հաղորդում է Իզվեստիան՝ հղում տալով Պետդումայի պաշտոնական կայքին: Համաձայնագիրը կնքվել էր Մոսկվայում՝ 2016-ի նոյեմբերին՝ 5 տարի ժամկետով: Ըստ սույն համաձայնագրի՝ զորախումբ պետք է ստեղծվի Կովկասյան տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով, ինչպես նաև պետք է համարժեք արձագանքի զինված ագրեսիային: Կայքը հիշեցնում է, որ մարտին Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը կարևորել են համագործակցությունը տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու հարցում։