Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24 տարի առաջ ազատագրվեց Մարտակերտը

Հասարակություն
bfd935fa64b667acf6f7ef6bac660cc1

Շնորհավորանք Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ   Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորահավորում եմ բոլորիս Մարտակերտի ազատագրման 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի ողջ դժվարությունները եւ տեր կանգնեց իր հայրենիքին: Եռասերունդ Երկրապահի անունից ողջունում եմ ձեզ, սիրելի´ մարտակերտցիներ: Փա´ռք ձեզ, որ ապրում եք ձեր պապենական օջախներում, շենացնում այն ու տարածաշրջանը լցնում ձեր երեխաների ուրախությամբ: Երիցս փա´ռք, որ նախորդ տարվա ապրիլյան ադրբեջանական սադրանքի ժամանակ եւս չերկնչեցիք, ամուր կանգնած մնացիք ձեր հողում` հասկացնելով շուն թուրքին, որ Մարտակերտը եղել է, կա ու հավերժ էլ հայկական է լինելու: Երկրապահ հայ ժողովո´ւրդ. Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա մեր պայքարի շարունակությունն են: Մենք, 1994-ի գարնանը թշնամուն զինադադար պարտադրեցինք: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը: Նրանց նենգ քայլերին մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասնական չլինել: Երկրապահը, ինչպես Արցախյան գոյապայքարի առաջին օրերին, այնպես էլ հիմա, արցախցու հետ է, մարտակերտցու հետ է, երկրապահն Արցախում է, մենք երբեք էլ չենք հեռացել Արցախից: Ես միշտ ասել եմ` Երեւանի պաշտպանությունն սկսվում է Մարտակերտի, Հադրութի մեր սահմանամերձ շրջաններից: Այս սահմանամերձ գյուղերն էլ հզոր են Երեւանով, այսինքն` հայ ժողովրդի միասնությամբ: Ձեզ հետ են երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկներն ու նրանց գործը շարունակելու պատրաստ մեր հրաշալի երիտասարդ ու պատանի երկրապահները: Վստահեցնում եմ ձեզ, որ հիմա նոր սերունդ է աճում, մեզանից ավելի հայրենասեր, ավելի պատրաստակամ պաշտպանելու սրբությունները`  մորը,  հայրենիքը, հավատքը: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք, զբաղվելով նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1998-99-ին ծնված տղաները՝ հերոս տղաներ: Մենք լիարժեք հավատում եւ վստահում ենք այս երիտասարդությանը, հայոց բանակին: Զինադադարից հետո մեր ուխտագնացությունը ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ եւ Արցախ դրա վառ ապացույցն են: Դրա անառարկելի ապացույցն էր երկրապահի վճռական մասնակցությունն ապրիլյան պատերազմին: Ես հպարտ եմ, որ այսօր Մարտակերտի ժողովուրդը, ողջ Արցախի բնակչությունը, ապրելով այստեղ` երեխա են ծնում ու սնում, կրթում ու դաստիարակում, ցորեն  են  ցանում, շենացնում իրենց օջախները, սահման պահում ու պաշտպանում եւ հավերժացնում են մեր սուրբ նահատակների հիշատակը: Փա´ռք մեր ժողովրդին: Փա´ռք Մարտակերտի համար նահատակված մեր քաջորդիներին: Աստված բոլորիս պահապան, սիրելի´ ժողովուրդ: Մեզ կամք եւ միասնություն: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար             Մանվել Գրիգորյան