Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյանը չի ցանկանում քամուն տալ պետության ֆինանսները

Սպորտ
sport-canramart

«Ընդհանուր առմամբ մարզիչները գոհ են, բայց ես այնքան էլ գոհ չեմ, քանի որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այսպես գնահատեց իր ելույթը աշխարհի երիտասարդների չեմպիոն, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը: «Քեզ թվում է, որ մարզիչները գոհ են: Ճիշտ է, ոսկե մեդալ նվաճեցիր, բայց մենք դեռ բավարարված չենք», - 20-ամյա ծանրորդին անմիջապես նախատեց Հայաստանի ծանրամարտի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Փորձառու մասնագետն իր նման խիստ մոտեցումը բացատրում է հետեւյալով հանգամանքով: «Ես ցանկանում եմ, որ իմ մարզիկները նվազագույնը 2-3 օլիմպիական մեդալ նվաճեն: Մեկ մեդալով բավարարվելու դեպքում մենք պարզապես քամուն կտանք մեր պետության ֆինանսները», - եզրափակեց Փաշիկ Ալավերդյանը: