Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարելագործվում են ՃՔԿ դեպքերին արձագանքման ՀՀ ԱԻՆ կարողությունները

Հասարակություն
IMG_9963

Վերջերս Եվրոպական միության կողմից՝ «Հարավարևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայում Ճառագայթային, քիմիական, կենսաբանական (ՃՔԿ) դեպքերի արձագանքման կարողությունների և տարածաշրջանային համագործակցության ուժեղացման» թիվ 44 ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն են տրամադրվել մասնագիտացված գույք-սարքավորումներ: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսված է Հայաստանի 3 մարզերում՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի, ստեղծել ՃՔԿ դեպքերի արձագանքման խմբեր, ինչպես նաև՝ անցկացնել մասնագիտացված դասընթացներ և տրամադրված գույք-սարքավորումները բաշխել այդ խմբերին: Հունիսի 26-ից Լոռու մարզում ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի կողմից մեկնարկել են այդ դասընթացները, որոնք ներառում են ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական փուլեր: Հնգօրյա դասընթացի ժամանակ ստեղծվող թիմի անդամներն ուսումնասիրում են ՃՔԿ մասնագիտացված գույքը և դրանց կիրառման հմտությունները: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: