Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեք նախաձեռնող, այլապես անիմաստ է դառնալ լրագրող. Գոհար Հակոբյան

Մշակույթ
GOHAR-nkarner

Գոհար Հակոբյան: Մասնագիտությամբ՝լրագրող: Ապրում է Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: «Առավոտ» թերթի մշակութային ու կրթական բաժինների պատասխանատուն է: Դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Արժանացել է մի շարք լրագրողական մրցանակների: Նա հավասարապես սիրում է թե լրագրողի աշխատանքը, թե մանկավարժի: Երիտասարդների հետ նախընտրում է աշխատել երկխոսության սկզբունքով: «Մենք էլ նրանցից վերցնելու շատ բան ունենք,- ասում է Գոհարը:- Օրինակ` նրանց լավատեսությունը, ոչ քառակուսի մտածելը, սրամտությունը: Նրանք ավելի ազատ են, համարձակ են ու նախաձեռնող: Եվ թյուր է այն կարծրատիպը, որ մեր երիտասարդ սերունդը չի կարդում, կամ օպերա չի գնում, սահմանափակ հետաքրքրություններ ունի: Իմ ուսանողական տարիներին էլ, ասեմ, ոչ բոլորն էին օպերա գնում կամ «խելոք» գրքեր կարդում: ghhak 5 խորհուրդ բարձրորակ լրագրություն ստեղծելու համար

  • Փորձեք ձեր մասնագիտության մեջ լինել ստեղծարար

«Իմ ուսանողներին միշտ ասում եմ՝առաջին հերթին սեր դրեք ձեր մասնագիտության մեջ, մի ընկեք ռեյտինգի հետևից, հարցաշար պատրաստեք ու վերնագրի տակ տրամաբանություն դրեք: Եղեք ստեղծարար, և ամենաանհամ նյութից էլ կարելի է ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա քաղել, այլապես անիմաստ է այս մասնագիտությունն ընտրել»:
  • Լրագրողը մշտապես կատարելագործման կարիք ունի: Իրավունք չունի գրել կամ հարց տալ մի բանից, որից տեղյակ չէ:

Լրագրությամբ զբաղվելը նա երջանկություն է համարում. «Լրագրությունն այն բացառիկ մասնագիտություններից է, որ հնարավորություն է տալիս հետաքրքիր իրադարձությունների ականատեսը լինել, հայտնի մարդկանց տեսնել, շփվել նրանց հետ: Լրագրությունը նաև անընդմեջ ուսուցողական պրոցես է: Լրագրողը մշտապես կատարելագործման կարիք ունի: Լրագրողն ինքն իր վրա պետք է անընդհատ աշխատի»: Իրավունք չունես գրել կամ հարց տալ մի բանից, որից տեղյակ չես:Եվ սա էլ պատճառներից մեկն է, որ Գոհարը առիթը բաց չի թողնում սեմինարների կամ հասարակական ծրագրերի մասնակցելու: Հանդիպումները, քննարկումները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս, այլոց արժեքավոր գաղափարներին հաղորդակից լինել և հնարավորության դեպքում լավագույն փորձը տեղայնացնել: «ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում անցկացրած իմ հանդիպումները տարբեր փորձագետների հետ, նաև ծրագրի էջում տեղադրված առցանց դասընթացները ինձ օգնեցին տարբեր երևույթներն այլ հայացքով դիտարկել:
  • Նյութեր պատրաստելիս ուսումնասիրեք արտերկրի փորձը

«Համադրելով տեղական ու դրսի փորձը՝ նյութեր եմ պատրաստել, որոնք շատ ավելի հարուստ են դարձել»,-ասում է Գոհարն ու օրինակ բերում դրանցից մի քանիսը՝ «Հայաստանյան սթրիթ արտի հակասությունները», «Հայկական ստեղծարարության երեք մոդել», «Ինչպես առողջացնել թատրոնը» հոդվածները: Գոհարն այս հաջողված օրինակները ներկայացրել է նաև մշակութային լրագրությամբ հետաքրքրված՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի իր ուսանողներին, որոնց համար նա կարդում է Հանրային կապերը մշակույթի, կրթության և հոգևոր ոլորտներում դասընթացը»:
  • Ճանապարհորդելիս կարևոր է լրագրողի աչքով  նայել ամեն ինչի

Ճանապարհորդելը լրագրողի համար շատ է կարևորում: Իր իսկ խոսքով, եթե անգամ որպես զբոսաշրջիկ, այլ ոչ թե գործուղման, կամ որևէ կոնկրետ նախագծի, ծրագրի շրջանակներում, մեկնում է այլ երկիր, միևնույն է, լրագրողի աչքով է ամեն ինչին նայում: Լրագրողը պետք է տեղեկացված լինի, իր մշակույթի մասին խորը գիտելիքներ ունենա, որ կարողանա արժանավայել ներկայանալ ու ներկայացնել, քանի որ դրսում դու քո երկրի ներկայացուցիչն ես: «Մրցանակն ինքնին ոչինչ կլինի, եթե չլինեն հանդիպումները զարմանալի մարդկանց հետ, արված բացահայտումները: Եվ հասկանում ես, որ ինքդ այդ մարդկանցից շատ բան ունես վերցնելու», - ասում է Գոհարը:
  • Հիշեք, որ լրագրությունը նաև մարդասիրական առաքելություն է

Լրագրությունը Գոհարի համար նաև մարդասիրական առաքելություն է: Երբ, օրինակ, լրագրողների հետ մասնակցում էր Թուրքիայում Աղթամարի «Սուրբ խաչի» բացմանը, հանդիպել է իսլամ ընդունած մի հայի, որ իր հարազատներին էր փնտրում Հայաստանում, և հրապարակված հոդվածի միջոցով հնարավոր եղավ գտնել այդ մարդկանց: Նա մասնագիտացված լրագրություն կողմնակից է: Ցավում է, որ համալսարանում մշակութային լրագրությունը, որպես նեղ մասնագիտություն, չկա. «Ճիշտ չէ։ Մշակույթ լուսաբանելու համար չէ՞ որ առանձնակի գիտելիքներ ու ինտելեկտ է պետք»:   Կարևորում է նաև համատեղ մշակութային և հասարակական ձեռնարկների իրականացումը և, որ պետք է միշտ հիշել, որ մշակութային դիվանագիտությունն ամենաարդյունավետն է: GOHAR nkar