Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ararat-xandoyan

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման։ Արարատ Խանդոյանը դատավճիռը լսելիս ծափահարեց, այնուհետև նշեց, որ նախապես կայացված որոշում է եղել իրեն կալանավորելն ու ազատազրկելը։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանի վահանը քաշելու համար։