Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունենք շատ ծանր ժառանգություն` Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան» (տեսանյութ)

Քաղաքականություն
0e5d208eba859bc87d5bd4a77ae15f1a

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ Երեւանի իրացված տարածքների բնակիչներին. «Խնդիրն երկու կողմ ունի` բնակիչների մի մասը մնացել է նույն տարածքում, դատական գործընթացների մեջ են, մյուս մասը` համաձայնության է եկել շինընկերության հետ։ Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը»: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կոմիտեն կապ չունի իրացման գործընթացի հետ, իրենք միայն նախագծեր են կազմում. «Իրացման խնդիրները մեր կոմիտեից դուրս են, սակայն քանի որ ես առնչվել եմ ժամանակին այդ խնդրի հետ, ասեմ` իհարկե, դա շատ ծանր ժառանգություն էր` Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան։ Աշխատանքները չեն արվում այն տեմպերով, որ մեզ կարող են գոհացնել։ Ֆիրդուսի ներդրումային ծրագիրը վաղուց պատրաստ է. այն բնակիչները, որոնք պետք է իրացման պայմանագիր կնքեն, չեն ունենա նախորդների ճակատագիրը, գոհ կլինեն։ Կոնդի հետ կապված մենք հանդիպում ենք բազմաթիվ ներդրողների հետ` 4-5 կազմակերպության հետ բանակցում ենք։ Կոնդն ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ։ Կոնդի մասով վերջնական քաղաքաշինական բանալի գտնելը բավականին բարդ է` կան լոկալ տեղերում արժեքներ, որոնք պետք է պահպանվեն, իսկ հատվածներ կան, որտեղ հնարավոր է բարձրահարկեր կառուցել»։ Նարեկ Սարգսյանը խոսեց նաեւ «Հին Երեւան» նախագծի մասին` ասելով` դժվարությամբ, բայց առաջ է գնում. «70 տոկոսով տարածքն արդեն իրացվել է։ Կա երկու ներդրող։ Հիմա հեռացվում են գրունտային ջրերը։ Մոտ երկու ամսից կառուցումը կսկսվի։ Արդյունքները կլինեն տարվա երկրորդ հատվածում։ Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է Աֆրիկյանների շենքը»: