Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է ավելի լուրջ քայլերի դիմի. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan

Հայկական կողմը Ադրբեջանի հետ սահմանին պատժիչ և անհամարժեք գործողություններից բացի, պետք է ավելի լուրջ քայլերի դիմի։ «Եթե ինֆորմացիա է ստացվում, որ Ադրբեջանն ինչ-ինչ քայլերի է պատրաստվում դիմել, Հայաստանը միանգամից պետք է կանխարգելիչ հարված հասցնի», ֊ասում է ԼՂՀ Մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ Գառնիկ Իսագուլյանի վստահեցմամբ՝ սահմանին հայկական դիրքերը բարելավելու նպատակով կարևոր աշխատանքներ են տարվում. «Առաջնագծում տնտեսական և ռազմական լուրջ քայլեր են կատարվում։ Խմելու ջրի հոսքեր կանցկացվեն դիրքեր, որ կենցաղային հարցերը զինվորականներն առավել բարձր մակարդակով իրականացվի։ Դիրքում ապաստարաններ են կառուցվել, ինչը կմեծացնի անվտանգությունը»։ Գառնիկ Իսագուլյանը պատերազմի հնարավորությունը չի բացառում, բայց և վստահեցնում է՝ Հայաստանը աչք չի թարթի, եթե պետք լինի հուժկու հարված հասցնելու Ադրբեջանին. «Հայաստանը ևս զինվում է, բայց Հայաստանը կարող է ինքը ավելի էժան գնով տեխնիկա արտադրել, քան Ադրբեջանն է գնում»։