Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

Հասարակություն
soc

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային: Նախարար  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ   Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը  շարունակական և արդյունավետ կլինի: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել «Արժանապատիվ աշխատանք»  ծրագրի իրականացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ   ծրագրի մշակման  և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել  Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը,  աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության  և Արհմիությունների կարողությունները: Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով  աշխատանքային խումբը, որը բաղակացած է լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվեն լավագույն արդյունքներ: Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր  ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ համատեղ իրականացրած աշխատանքների ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են  նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի այցի կազմակերպման հետ կապված հարցեր: «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը  քառամյա է,  նպատակ ունի աջակցելու աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին:    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին