Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ-ը զգուշացնում է հրդեհավտանգ իրավիճակի մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
200e46d16bf48c8478b69ac88aebdee3

Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: