Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարից կա 2 զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Հունիսի 25-ին, ժամը 20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Գառնիի ձոր հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներ՝ 1997 թ. ծնված Գևորգ Մկրտչյանը և 1986 թ. ծնված Արշակ Հայրապետյանը, տեղում մահացել են, ևս երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն