Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրիզանթեմ-Ս»-ի վաճառքի հարցով զբաղվում է քաղաքական իշխանությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mosi

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների՝  Ռուսաստանի կողմից  Ադրբեջանին «Քրիզանթեմ-Ս» հակատանկային համակարգեր տրամադրելու հարցին չի պատասխանել։  «Վաղը չէ մյուս օրը բոլոր հարցերին կպատասխանենք, մամուլի ասուլիս ունենք»,- ասել է նախարարը: Փոխարենը հարցին մասնակիորեն պատասխանել է  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. «Այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական իշխանությունը»: Իսկ սահմանին տիրող իրավիճակը Մովսես Հակոբյանը գնահատում է նորմալ  եւ ավելացնում՝ առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը: Ինչ վերաբերում է ենթադրություններին, թե առաջիկայում պատերազմ է սկսվելու՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց. «Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը  եւ հարկ եղած դեպքում կազմակերպել ինքնապաշտպանություն»: Ի դեպ, Մովսես Հակոբյանը տեղեկություններ չունի իր՝ հնարավոր պաշտոնանկության մասին, թեեւ այդ մասին գրել էր մամուլը: