Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կհանդիպի առաջատարի հետ

Սպորտ
sport-chess

Ջերմուկում շարունակվող Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարում արդեն կայացել է 5-րդ տուր: Առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը վերջին պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Բորտնյուկի հետ եւ վաստակեց 4 միավոր: Նրան հավասարվեցին գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը,  միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարություննյանը, որոնք հաղթանակներ տոնեցին այս տուրում: Հինգ փուլից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովը, որը հերթական պարտիայում հաղթեց իսրայելցի Եվգենի Պոստնուն եւ վաստակեց 4,5 միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի հենց հուշամրցաշարի առաջատարի հետ: