Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական աջակցություն՝ զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

Հասարակություն
42dd2ce5a6758455d7b912e0bf7f4293

Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, Օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն: Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումների հետ: Անհամաձայնության դեպքում կազմակերպությունը կապահովի  բժիշկ-փորձագետի  կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը: Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր, ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրելով [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեով: ՀՔԱՎԳ