Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը՝ գինու փողոցից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
marianna-nkar

5 տարի առաջ Սարյան փողոցից սկսվեց գինու հեղափոխությունը։ Այս աղջիկը սովորական գործարար չէ։ 19 տարեկանում Մարիաննա Սաղաթելյանն արդեն հրապուրված էր գինու արվեստով։ «Հաճախորդները երբ գալիս էին, չգիտեին, թե ինչ է գինին։ Մտածում էին՝ եթե վարդի է, ուրեմն վարդից է պատրաստվում։ Իսկ հիմա արդեն նույն հաճախորդը գալիս է, ասում է կոնկրետ այս շրջանից, այս խաղողից պատրաստված  այս ինչ գինին։ Այսինքն՝ ահագին զարգացում է երևում։ Գինու մշակույթ, իհարկե, շատ պոպուլյար է, այսինքն՝ բոլորին հետաքրքիր է, բայց ոչ բոլորինն է դա»,- «Ա1+»-ին ասում է նա։ Չնայած գինեգործությունը Հայաստանում դարերի պատմություն ունի, բայց ժամանակակից գինու սիրահարները ծանոթ չէին առկա տեսակներին։ «Մեր գինիների շարքում ամենապատվավոր տեղը, երբ մտնում ենք Ին Վինո, հայկական գինիների հատվածն է։  Այստեղ մեր ամբողջ հայկական գինիների տեսականին է, մենք որոշել ենք բաժանել ըստ տարածաշրջանների։ Ունենք տարբեր գինիներ, այստեղ վերևը վրացականն է, բնականաբար՝ վրացականի փոքր տեսականի ունենք, այստեղ Արցախի գինիներն են՝ Բերդաշեն, Վանքասար, Խնդողնի, Կատարո։ Այդ տարբերակները, և ունենք ամենաթանկ հայկական գինին տվյալ պահին, որը Զորայր Երազն է, որը մեր խանութում արժի 70 000 դրամ։ Իսկ ինչո՞ւ է այդքան թանկ, նրա համար որ ամենահին խաղողի տեսակից է՝ Արենի։ Կոնկրետ այդ պատմությունն է, որ բերքահավաքը ձեռքով են անում, որ ինքը որոշ ժամանակ հնեցվում է կարասի մեջ, այդ ամբողջն այս գինում յուրահատկությունն է»։ Մարիաննան գինու իր մշակույթով վարակում է հաճախորդներին, և գինու վայելքը դառնում է երևանցիներինը։ «Սարյանը շատ լավ տեղ էր գինու միտքն իրականացնելու, որովհետև Սարյանն ինքը դատարկ փողոց էր, այստեղ շատ մարդ չէր գալիս ընդհանրապես, ու հենց իմաստը դա էր, որ մարդիկ, ովքեր հենց գինու սիրահար էին ու հետաքրքրված էին տարբեր գինիներով, որ գային այստեղ հասնեին, որ հետո վայելեին։ Հիմա արդեն տեսնում ենք, որ մի 5-6 հաստատությունով հավաքվել ենք ու դարձել ենք շատ լավ հարևաններ։ Եվ իհարկե գինու սիրահարներն անպակաս են։ Առաջին մասնագիտացված խանութն է գինիների Հայաստանում, լա՞վն է գինին։ Լցնե՞մ։ Մենք ունենք 6100 տարվա պատմություն, որովհետև մենք գտել ենք աշխարհի հնագույն հնձանը, Արենի 1 քարանձավը, իսկ այդ հնձանում գտել ենք Արենի խաղողի կորիզի մնացորդներ, որոնք ապացուցում են, որ մենք այդտեղ գինի ենք արտադրում։  Մեզ մոտ ընդհանրապես փորձում ենք ջերմաստիճանը պահպանել, որպես մասնագիտացված խանութ, այնտեղ՝ քարանձավում ևս պահպանվում է։ Ամբողջ տարի այնտեղ նույն ջերմաստիճանն է։ Մարիաննան մեկ քայլ առաջ է գինու զարգացման փուլից։ Ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն օրգանիկ գինիները։ Եթե հայ արտադրողը կարողանա հմտանալ օրգանիկ գինու արտադրության մեջ, մեծ հաջողություն կունենա։ Մարիաննան ասում է. «Օրգանիկ գինիների յուրահատկությունը նրանում է, որ իրենք հատուկ օրենքով սահմանված օգտագործում են ինչ-որ նյութեր գինին պատրաստելիս։ Որպես սերտիֆիկացված օրգանիկ գինի Հայաստանում չկա, Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի, որովհետև դա տևում է երեք տարի այդ ամբողջ պրոցեսը»։ Արդյո՞ք գինեգործությունը կկարողանա հեռանկարային ոլորտ  դառնալ Հայաստանի տնտեսության համար։ Ավելին՝ տեսանյութով