Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան ընկել է Գառնու ձորը

Հասարակություն
garni-nkar

Հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ: Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 XX 522 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 600 մ) հարակից ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1996 թ. ծնված Ն. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորություն վրա 1995 թ. ծնված Լ. և 1985 թ. ծնված Ռ. Հ.-երին մոտեցրել են (300 մ) շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները 1987 թ. ծնված Ա. Կ.-ի և 1998 թ. ծնված Գ. Մ.-ի դիերը մոտեցրել են (մոտ 270 մ) շտապօգնության ավտոմեքենաներին: ԱԻՆ