Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Մկրտչյանը եւ Լեւոն Աղասյանը առաջինն են իրենց մրցաձեւերում

Սպորտ
sp-1

Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը: Ստուգատեսին մերոնք մասնակցեցին 16 աթլետով: Նրանցից առավել հաջող հանդես եկան Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը, որոնք հաղթեցին համապատախանաբար եռացատկ եւ 3000 մ վազք ձեւերում ու վաստակեցին վարկանիշային 10-ական միավոր: Երվանդ Մկրտչյանը երկրորդ արդյունքը ցույց տվեց նաեւ 1500 մ վազքում: Կանանց մրցումներում աչքի ընկավ Էլլադա Ալավերդյանը, որը 2-րդ տեղը զբաղեցրեց 3000 մ խոչընդոտավազքում: Մրցանակային երրորդ տեղեր զբաղեցրին մեր մի քանի մարզիկ-մարզուհիներ. Էլլադա Ալավերդյան (400մ արգելավազք), Յանա Աբրահամյան (եռացատկ), Լիլիթ Հարությունյան (800 եւ 1500 մ վազք), Տիգրան Մկրտչյան (400 եւ 800 մ վազք), Մելիք Ջանոյան (նիզակի նետում), Գայանե Չիլոյան (200մ արգելավազք), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Երվանդ Մկրտչյան (3000 մ վազք): Թիմային հաշվարկ.

  1. Լյուքսեմբուրգ՝ 317 միավոր
  2. Բոսնիա՝ 266
  3. Վրաստան՝ 262
  4. Մալթա՝ 261,5
  5. Չեռնոգորիա՝ 243,5
  6. ՀԱՅԱՍՏԱՆ՝ 217
  7. Մակեդոնիա՝ 179
  8. Անդորա՝ 132
  9. Սան Մարինո, Լիխտենշտեյն, Ջիբրալթար (միացյալ հավաքական)՝ 118
  10. Ադրբեջան՝ 90
Հայաստանի հավաքականն այս մրցումներում հանդես եկավ աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի եւ գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի գլխավորությամբ: