Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
GoWCkp8VMqE

«Ժառանգություն» կուսակցության համագումարում իր ելույթում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  խոսեց խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության  և կոալիցիայի մասին.   «Այսօր ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա եւ երկու ընդդիմադիր խմբակցություններ։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն եւ գործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, եւ հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս եւ թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը։ Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բայց բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ եւ կան գռեհիկ հայհոյողներ։ գռեհիկ հայհոյողներ կան նաեւ ընդդիմադիր դաշտում։ Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջեւ ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաեւ ընդդիմադիր դաշտում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիյանը՝ չկոնկրետացնելով, որ ում մասին է խոսքը։