Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերը» բարձրաձայնում էին հասարակության խնդիրները. Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zxpmO3BuKpw

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում ելույթ ունեցավ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա անդրադարձ կատարեց Սահմանադրական փոփոխություններին, ասելով, որ այդ փոփոխությունները  կատարվեցին մեկ նպատակով՝ հավերժացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ երկիրը տանելու կուսակցապետության: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակության 90 տոկոսը դեմ էր սահմանադրական փոփոխություններին: Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը՝ նա նկատեց. «Այն քաղաքական պահանջները, որոնց մասին բարձրաձայնում էին «Սասնա ծռերը», հասարակության առջեւ ծառացած խնդիրներին էին՝ իշխանափոխություն, ՀՀ ինքնիշխանություն, արդար ընտրական համակարգ, ազատագրված տարածքների պահպանում: Սրանք այն կետերն են, որոնք «Ժառանգությունն» ինքն է տարիներ շարունակ բարձրաձայնել»: