Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տվե՛ք այդ զենքը մարդկանց. Սեյրան Օհանյանի ելույթը «Ժառանգություն» համագումարում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-file

«Ժառանգության» համագումարին առաջինը ելույթ ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց որ Ժառանգության հետ համատեղ դաշինքով փորձել են երկրում փոփոխություններ իրականացնել. «Ըստ էության այս դժվարագոււյն պայմաններում, բարդ իրավիճակում, աշխարհաքաղաքական և  տարածաշրջանային զարգացումներում, պետական մակարդակի և նաև միջազգային հանրության ուշադրության ներքո պետք է մի քանի խնդիր լուծվեր, այդ խնդիրը առաջընթացի պետք է ուղղեր մեր երիրը, մեր ժողովրդի համար զարգացման նախապայմաններ ստեղծեր, բայց արդյոք խորհրդարանական այս ընտրությունները ամրապնդեցին ժողովրդավարությունը Հայաստանում: Արդյոք օրինականությունը գերիշխեց և հատկապես խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլում և ընտրությունների ժամանակ գերիշխեց օրինականությունը, արդյոք մենք փարատեցինք հուսահատության, հուսալքության այն մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանում և հայ խողովուրդը միաբանվեց մեր ապագա խնդիրները ապահովելու համար: Այս ամենի պատասխանը մեկն է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որը, որ ես անվանում եմ հետևյալ կերպ. մեծահարուստների, և նաև շատ-շատ մարդկանց, ովքեր, որ բացասական հատկանիշներ ունեն մեր իրականության մեջ, կողմից պարտադրումի և ժողովրդի  նսեմացումի երևույթ իրականացվեց»:  Սեյրան Օհանյանը խոսեց նաեւ «ազգ-բանակ» հայեցակարգի մասին, նշելով. «Եթե մենք այսօր խոսում ենք այն, մասին, որ ազգ-բանակ գաղափարի ներքո պետք է իրականացվի մեր երկրի պաշտպանությունը, ապա դրա թիկունքում պետք է լինի ազգ-պետություն կառուցելու գաղափարը։ Եթե բանակային իրադրության մեջ հիմնական գործոնները մարդը, զինվորն ու զենքն են, ապա պետության գործունեության մեջ մարդը մնում է նույն մարդը, իսկ զենքը տնտեսությունն է։ Տվեք այդ զենքը հայ մարդուն, որ մեր երկիրը տանեն դեպի առաջընթաց։ Դա ազատականացված, մենաշնորհներից զերծ տնտեսության ստեղծումն է, ժողովրդագարական խնդիրների լուծումը, վստահության մթնոլորտի ձեւավորումը, արդար հասարակության ստեղծումը։ Տվեք այդ զենքը մեր քաղաքացիներին»։