Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում տոն են տալիս օտարերկրացի շախմատիստները

Սպորտ
unnamed-7-2

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում արդեն ետեւում է մնացել 4-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են 6 շախմատիստ: Նրանց թվում է նաեւ մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը ընթացիկ մրցախաղում հաղթեց Ալեքսանդր Զուբովին: 15 շախմատիստ առաջատարներին զիջում են կես միավոր, որոնցից 12-ը Հայաստանից են:  Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի ուկրաինացի Օլեկսանդր Բորտնյուկի հետ: Հետաքրքիր պայքար է սպասվում նաեւ Տիգրան Քոթանջյան – Ռոբերտ Հովհաննիսյան եւ Էլինա Դանիելյան – Դիպ Սենգուպտա գրոսմայստերական զույգերի միջեւ: Հիշեցնենք, որ Կարեն Ասրյանի այս տարվա հուշամրցաշարին մասնակցում են 13 երկրների 92 շախմատիստ-շախմատիստուհի: Քանի որ մասնակիցներից 21-ը գրոսմայստեր են, ուստի պատանի շախմատիստները հնարավորություն ունեն լրացնելու գրոսմայստերական նորմա: