Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Պաշտոնական
vtar

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ե. Ա.-ին (2001 թ.), Է. Ե.-ին, Ն. (1997 թ.) և Է. Գ.-երին (1999 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածին դուրս են գրել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: