Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը հաղթեց եզրափակիչում եւ հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1boks-1

  Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:   Մեր 64 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մենամարտեց անգլիացի Լյուկ Մաք-Կորմակի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ  վստահ հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը:   Այդպիսով, մեր հավաքականը Խարկովում նվաճեց ընդամենը մեկ ոսկե մեդալ: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանի բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հրաչիկ Ջավախյանը, յոթ տարի առաջ, 2010 թվականին: