Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը երեք մարզիկ է հայտավորել թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում

Սպորտ
sport-2

Հարավկորեական Մուջու քաղաքում այսօր մեկնարկել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 183 երկրների 971 մարզիկ-մարզուհի: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն երեք թաեքվոնդոյիստներ: Տղամարդկանց 68 կգ քաշային կարգում հանդես կգա Սերգեյ Վարդազարյանը: Նա պայքարը կսկսի 1/32 եզրափակիչ փուլից: 74 կգ քաշային Դավիթ Վարդումյանը վաղը նշանակված առաջին մենամարտում ուժերը կչափի Բուտանի ներկայացուցչի հետ: Մեր փորձառու թաեքվոնդոիստ Արման Երեմյանը հանդես կգա 87 կգ քաշային կարգում: Նրա առաջին մրցակիցը սենեգալցի Ամադու Գույեն է: Հավելենք, որ մեր մարզիկները մրցասպարեզ կմտնեն հունիսի 25-ին, 26-ին եւ 28-ին: