Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. Գյուղապետ դառնում է նա, ով շատ բարեկամ ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
elections

«Ասպարեզ» ակումբը Հայաստանի 17 համայնքներում մոնիտորինգ է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են թափանցիկ աշխատում այդ համայնքային իշխանությունները։ Ըստ «Ասպարեզ» ակումբի զեկույցի՝ Համայնքապետերի մեծ մասը, որպես կանոն, խախտել է ավագանու նիստերի մասին հանրային իրազեկման օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հայաստանի 17 խոշոր համայնքներից ոչ բոլորի դեպքում են ավագանու նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում։ Մինչդեռ 14 համայնքներ այդպիսի պարտավորություն են ստանձնել։ Օրենքին հետևում է նրանց կեսը միայն։ Արդյո՞ք համայնքը պահանջկոտ է, ո՞վ գիտի, թե ինչի վրա է ծախսվում համայնքին հատկացվող գումարը. այս հարցերը՝ «Կիրակի» հաղորդաշարի վերջին թողարկմամբ։ Գյուղացիներից շատերի կարծիքով մի տեսակ ամոթ է ավագանու նիստերին մասնակցելը, գյուղի բյուջեի,ծախսերի ու եկամուտների մասին գյուղապետից ու ավագանուց հաշվետվություն պահանջելը: Լոռու մարզի Լեջան համայնքի բնակիչներն անգամ տեղյակ էլ չէին, որ հունիսի 18-ին նշանակված ավագանու ընտրությունները մեկ շաբաթով հետաձգվել են։ Իսկ թեկնածուները չե՞ն հասցրել, թե՞ չեն ցանկացել առաջադրվել. Ներկայացնում է Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ-ը։ Շիրակի մարզի 3 համայնքներում էլ վերջին ՏԻՄ ընտրություններում հաղթել են ՀՀԿ-ականները, ընդ որում, դրանցից 2-ում վերընտրվել են համայնքի ՀՀԿ-ական ղեկավարները, որոնք միակ թեկնածուն են եղել։ Բայանդուրում ընտանեկան ընտրություններ էին. ամուսինը` համայնքապետի թեկնածու, կինը` հանձնաժողովի նախագահ: Այս համայնքները խոշորացման ծրագրում են ընդգրկված. Ինչ դժգոհություններ ունի գյուղացին՝ Գյումրու «Ցայգ» ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում։ Թողարկման հյուրերն են Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ փորձագետ Դավիթ Մարգարյանը։