Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չնայած բացասական եզրակացությանը, հանքը կշահագործվի

Հասարակություն
sanasaryan

Վայոց Ձորի Եղեգիս,Մալիչկա գետերը և Արփայի վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են. այստեղ  «Վայք մետալ» ընկերությունը նոր հանքավայրեր է շահագործելու։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրեց Վայոց ձորի Թեք սարին և հարակից արգելավայրին սպառնացող վտանգների մասին: «Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործումից ամբողջ  ջրային համակարգերը կավիրվեն»,- նշեց բնապահպանը: Հանքավայրի շահագործումը, ըստ Հակոբ Սանասարյանի, կվնասի հողի պտղաբերությանը,  մարդկանց և կենդանիների առողջությանը. հնարավոր է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ հիվանդություններ առաջանան: Պարզվում է՝ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր Բնապահպանության նախադրությանը, բայց շահագործման թույլտվություն չի ստացել: 2016 թվականին էլ Բնապահպանության նախարարությունը տվեց բացասական եզրակացություն,  ընկերությունը գործ հարուցեց և դատի տվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ  չէր տալիս, որ հանքը շահագործվեր:  Արդյունքում ընկերությունը դատը շահել է: