Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեստարտ ենք տալիս. վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
karen-karap

Խոստացված ներդրումների  համար անհանգստանալ պետք չէ։ Ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը թվեր կարող է հրապարակել. «Ներդրումների ծավալի 37-40-ն իրականացվել է»: Իսկ ահա անուններ չի հրապարակում. առեւտրային  գաղտնիք է։ Ո՞ր տոկոսն են կազմում եվրոպական ներդրումները։ Կա տեսակետ, որ միայն ԵԱՏՄ երկրների ուղղությամբ է աշխատում կառավարությունը։ Լրագրողները հիշեցնում են՝  վարչապետն  իր պաշտոնավարման ընթացքում ԵՄ երկրներ չի այցելել։   «Դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ բազմաթիվ գործընկերներ եվրոպական երկրներից այցելել են Հայաստան»,- նշեց նա։  Կառավարության նիստից  հետո նախարարը չի մեկնաբանում  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝  Հայաստանում էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին հայտարարությունը։ Այդ հարցով առաջարկում է դիմել Էներգետիկայի նախարարին։ Լրագրողները մի կերպ փորձում են մեկնաբանություն ստանալ դեսպանի՝ ներդրումային հավասար միջավայր ստեղծելու հայտարարության մասին.  «Դա այն գործընթացն է, որ մենք անընդհատ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար քայլեր ենք ձեռնարկում»:  Հայաստանում մենաշնորհ չկա՞,- հարցնում են նախարարին։  «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ այո»,-ասում է նա։ Իսկ ահա կառավարության նիստի ժամանակ Սուրեն Կարայանի առաջարկով արտոնություններ տրվեցին մի քանի հանքարդյունաբերող ընկերությունների։ Նախարարը վստահեցնում էր՝  արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, աշխատատեղերի ստեղծման, արտահանման համար: Ինչպես նախորդ, այսօրվա նիստն էլ էր սկսվել   վարչապետի հանձնարականով, որն այս անգամ վերաբերում էր բոլորին։      «Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը նախկին միջոցառումներին»,-ասաց նա։ Նիստի ավարտին էլ Կարեն Կարապետյանը գովեց կառավարության նոր ծրագիրը, թե  ճիշտ է,  հեշտ ճանապարհ չեն ընտրել, բայց միանշանակ ընտրել են ճանապարհ, որը  քաղաքացու կյանքի որակը փոխելու է: